• flat Դժգոհել

Գյումրու գրեթե ոչ մի շինանյութերի խանութում առկա չեն  ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող, օդը մանրէազերծող, վիրուսները ոչնչացնող կվարցային լամպեր

Գյումրու գրեթե ոչ մի շինանյութերի խանութում առկա չեն  ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող, օդը մանրէազերծող, վիրուսները ոչնչացնող կվարցային լամպեր

Որքան ես տեղյակ եմ, ոչ մի պաշտոնյա չի անդրադարձել այս հարցին, հետո էլ ասում են՝ մենք պատրաստ ենք ամեն ինչի դիմագրավելու:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի բառ անգամ չասաց սրա վերաբերյալ:
Չեք ուզում այս հարցին անդրադառնալ, որ փող չծախսվի՞ այս լամպերն Հայաստան ներկրելու համար:
Դուք մի ամբողջ երկրի նախարար եք, ի՞նչ եք մտածում, տունը քլորո՞վ պետք է մանրէազերծենք, այս հարցին ինչու՞ չեք անդրադառնում, ձեր մտքով չի անցնու՞մ:
Առկա՞ են Երեւանում ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող, տունը մանրէազերծող, վիրուսները ոչնչացնող կվարցային լամպեր, դրանք հիանալի միջոց են վիրուսների դեմ պայքարում:
Գյումրիում գրեթե բոլոր շինանյութերի խանութներում հարցրել եմ, չեմ գտել, պարզապես չկային, միայն բույսերի համար նախատեսված կային:
Թող երկար-բարակ խոսելու փոխարեն պաշտոնյաները կոնկրետ գործ անեն, այս լամպերից ներկրեն, գոնե մարդիկ կարողանան Հայաստանում գնել: «Թագակիր» վիրուսի դեմ պայքարում  օդն հականեխող այս լամպերի առկայությունը բնակարաններում շատ կարեւոր է:

 

Լուսանկարի հղումը

Անահիտ Սիմոնյան

Մեկնաբանություն


Նմանատիպ