• flat Դժգոհել

Եթե Լա Լիգան դադարեցվի, «Բարսելոնան» չեմպիոն չի դառնա

Եթե Լա Լիգան դադարեցվի, «Բարսելոնան» չեմպիոն չի դառնա

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը բացառել է, որ «Բարսելոնան» կհռչակվի Իսպանիայի չեմպիոն, եթե նույնիսկ Լա լիգան վերջնականապես դադարեցվի:

«Ըստ մեր նախնական ծրագրի՝ Լա լիգան կավարտվի հունիսի 30-ին, բայց դա դեռ վերջնական որոշում չէ: Ամեն ինչ անելու ենք, որ Իսպանիայի առաջնության բոլոր խաղերը կայանան, իսկ եթե նույնիսկ դա մեզ չհաջողվի, ապա մինչ այս պահը գրանցած արդյունքները հաշվի չեն առնվի. մրցաշարը հաղթում են խաղադաշտում, և անարդարություն չպետք է լինի:

Չեմ բացառում նաև, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչն անցկացվի այլ երկրում: Սա բացառիկ ժամանակահատված է, որտեղ ոչինչ չի կարելի բացառել», – Ռուբիալեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լա լիգայի մնացած խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների:

Մեկնաբանություն


Նմանատիպ