23 Մրտ., 2020

  • flat Դժգոհել

Ժպիտներ

Ժպիտներ

Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահը նշեց, որ այս պանդեմյան պատերազմ է անտեսանելիյի հետ։ Եվ իսկապես մենք՝ ամբողջ աշխարհը պայքարում է անկառավարելի մի ուժի դեմ,որն ապացուցեց իր հզորությունը և գրավեց աշխարհակալներին ու հզորներին։ Նա չճանաչեց ոչ ռասսա, ոչ կրոն, ոչ հարստություն։ Նա թակեց աղքատների դուռը, բայց և չխնայեց հարուստներին։ Նա գրավեց աշխարհը գրավել փորձողներին։ 

Սա չար կատակ է, թե պատասխան մեր անպատասխան քայլերի աշխարհի ու բնության հանդեպ կգրեն մեզանից հետո եկող սերունդները, իսկ մենք պետք է պայքարենք։

Հայաստանը այս օրերին գերազանցում է ինքն իրեն և ևս մեկ անգամ աշխարհին ողջունում իր միասնականությամբ։ 

Մինչ տանը նստած մենք դատավորի կեցվածքով զրպարտում ենք կառավարության ու համապատասխան մարմիններին, նրանք պայքարում են մեզ համար։

Մենք ամեն օր իմանում ենք իրական թվերի մասին, մենք լսում են լավ լուրեր 《պատերազմի դաշ》 դարձաց հիվանդանոցից։

Մեզ ժպտում են այստեղից և մեզ միայն մնում է ժպտալ նրանց և ասել  ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Հեղինակ՝ Ս.Հ

 

Մեկնաբանություն


Նմանատիպ