• flat Դժգոհել

Ի՞նչն է կնոջ մեջ առավել գրավիչ, քան գեղեցիկ արտաքինը

Ի՞նչն է կնոջ մեջ առավել գրավիչ, քան գեղեցիկ արտաքինը

 

Հավանաբար բազմաթիվ անգամ նկատել եք զույգերի, որտեղ գեղեցիկ, կայացած տղամարդը քայլում է առաջին հայացքից ոչինչով աչքի չընկնող կնոջ հետ ձեռք-ձեռքի տված: Նրանից, թե ինչպես է այդ տղամարդը նայում կնոջը, ինչպիսի քնքշությամբ է սեղմում նրա ձեռքը ոչ մի կասկած չի թողնում, որ նա, իրոք, սիրահարված է։ Արտաքին գրավչությունը կանաց գլխավոր հաղթաթուղթը չէ։

Ինչպե՞ս սա հասկանալ։ Ստացվում է, որ գաղտնիքը երբեք էլ գայթակղիչ արտաքինի և նորաձև տվյալների մեջ չէ՞։ Ի՞նչ յուրահատուկ բան է գտել տղամարդն այդ կնոջ մեջ, և ընդհանրապես, ի՞նչ են փնտրում տղամարդիկ կնոջ մեջ, բացի արտաքին բարեմասնություններից։ Եվ պետք չէ կարծել, թե կինը, որն աչքի չի ընկնում մոդելային արտաքինով, ուղղակի սրբացնում է իր տղամարդուն, ու հենց դրա համար է վերջինս նրա հետ, որպեսզի այդ կերպ մշտապես ընդգծի իր կարևորությունը։

Դա բոլորովին էլ այդպես չէ, քանի որ հասուն տղամարդը, որն ունի բնականոն ինքնագնահատական և հավասարակշռված ինքնաընկալում, փնտրում է համանման՝ իր և իր արժեքների նկատմամբ վստահ մեկին, ոչ թե պարզապես երկրպագուհու։ Ահա թե ինչն է ավելի գրավում տղամարդկանց, քան երբեմն «անկենդան և պաղ» արտաքինը․ 

դա խաղաղ ինքնավստահությունն է, հավատը սեփական անկրկնելիության և յուրահատկության նկատմամբ։

Այս հատկությունը կնոջ մեջ նկատելի է անզեն աչքով։ Նա կարող է լինել ոչ նորաձևության վերջին ճիչին համապատասխան հագուստով, չունենա մոդելային տվյալներ, սակայն, թե ինչպես է իրեն մատուցում, արժանապատվության այն զգացողությունը, որը նա տածում է ինչպես իր, այնպես էլ ուրիշների նկատմամբ, կարծես, կախարդում է, և տղամարդիկ պարզապես անկարող են չնկատել նման հիսքանչ կնոջը։

Եթե կինն ընդունում է ինքն իրեն, նշանակում է նա սիրում և ընդունում է նաև իր մարմինը, վայելում է իր կյանքում եղած բոլոր դրսևորումները, ներդաշնակության մեջ է ինքն իր և շրջապատող աշխարհի հետ և, պարզապես, երջանիկ է լինել «այստեղ և

Մեկնաբանություն


Նմանատիպ