252
  • flat Դժգոհել

«Բա ի՞նչ անեմ, ասենք թե մի հատ մինիստր ինտերնետով ինչ-որ բան է ասել... վարչապետի հայտարարածը դա պաշտոնական չէր: Tert.am

Այսօր զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ չաշխատելու մասին պարետի որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, որ դադարեցնեմ գործարանի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը:

Նա ասաց, որ գործարանն աշխատում է, բայց իրենց աշխատակիցներին ստիպելով աշխատանքի չեն բերում, պատվերներ կան՝ նրանք գալիս և աշխատում են:

Բագրատ Դարբինյանն ասաց, որ պարետի որոշման մասին տեղյակ չեն: «Ես պարետի որոշումից տեղյակ չեմ, նման որոշում չեմ ստացել: Սպասում ենք: Զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ այդ որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, և ես կդադարեցնեմ գործունեությունը գործարանի: Էդ պարետի որոշման մեջ ի՞նչ է գրած: Չի՞ ասվել առավոտը 8-ին պետք է որոշում լինի, հրապարակվի, կամ էլ թող մարզպետարանի միջոցով գործարարներին տեղեկացնեն: Ինչո՞վ եմ ստիպում աշխատողներին, կարո՞ղ է ծեծելով բերում եմ գործի: Մեր գրաֆիկով առավոտյան գալիս են, երեկոյան գնում են, իսկ եթե պարետի որոշում կլինի, Կառավարության որոշում կլինի, իհարկե, մեծ ուրախությամբ աշխատողներին կուղարկեմ տուն, ես էլ կհանգստանամ»,- ասաց նա:

Ֆաբրիկայի տնօրենը նշեց, որ պետք է այդ որոշումը գոնե ուղարկեն իրենց էլփոստին, կամ մարզպետարանից բերեն: «Բա ի՞նչ անեմ, ասենք թե մի հատ մինիստր ինտերնետով ինչ-որ բան է ասել... վարչապետի հայտարարածը դա պաշտոնական չէր: Ինքն ասաց, որ պարետը հավանաբար առավոտը որոշում կկայացնի 8-ին, 9-ին և կդադարեցնենք: Ես չէի էլ տեսել, ծանոթներս ասացին, որ վարչապետը ենթադրել է, որ վաղը կփակվի: Դե կփակվի, կփակվի: Ես եկա աշխատանքի այստեղ իմացա լուրերից, խոսակցություններից, որ այդպիսի ցանություն ունեն, դե եթե ունենան ու մեզ էլ ուղարկեն էդ որոշումը, ես էլ կփակեմ, բա իհարկե»,- հայտարարեց գործարանի տնօրենը:

Դիտարկմանը՝ պարետի կողմից որոշում կա, հայտարարվել է, որ միայն սննդի կետերն են աշխատելու, նա պատասխանեց. «Այսօր էնքան «ֆեյքեր» են հայտարարում, մեկը մյուսի ձայնով խոսում, դա պաշտոնական փստաթուղթ չի էլի: Օրինակ՝ էսպիսի բան է եղել, վարչապետն ընտրվել էր, իր փոխարեն զանգել էին Անգլիայի վարչապետի հետ խոսել, չեմ ասում հիմա այդ աստիճանի է, բայց Կառավարության կամ պարետի որոշում պետք է լինի»:

«Էլի եմ ասում ստորագրված, կնքված որոշում պետք է լինի: Ես այդ որոշում նաև պետք է ուղարկեմ գործընկերներիս, ասեմ՝ նայեք Կառավարության որոշում կա, թե չէ կասեն էս ինչի՞ չես առաքում, դե միլիոն դոլար ինձ տուգանք վճարի, սնանկանա՞մ, դա է հարցը: Մենք ժամ առ ժամ սպասում ենք, ժամը 12-ն է, եթե էսօր կտան այդ որոշումը, կասեմ՝ առավոտ չգաք ժողովուրդ ջան, էսօր ավարտեք ձեր գործերը ու վաղվանից մի եկեք»,- շեշտեց նա:

Մեկնաբանություն




Նմանատիպ

avatar Ս.Հ

Կարդա երբ ինքնամեկուսացած ես

avatar Աստղիկ

Այսօր Սամի Խեդիրայի ծննդյան օրն է

avatar Աստղիկ

Տոնի Կրոսը կարանտինում. նոր մարտահրավերներ և ոչ միայն

avatar Նարեկ Առուշանյան

Ռետրո.Օզբիլիս-Մխիթարյան-Մովսիսյան.Հայաստանի հավաքականի ֆանտաստիկան Կոպենհագենում`տեսանյութ

avatar Աստղիկ

Ֆերենց Օչի կամ ուղղակի Ֆերենց Պուշկաշ. հունգարացի տաղանդավոր ֆուտբոլիստի նվաճումները Մադրիդի Ռեալում և ազգային հավաքականներում

avatar Աստղիկ

Նշանակալից օր Մադրիդի «Ռեալի» համար

avatar Նարեկ Առուշանյան

Հիշողություններ Մխիթարյանի կարիերայից.«Քո պատճառով ինձ քննադատում են լրագրողները: Քանի որ դու հյուրանոցից ավելի շուտ ես դուրս գալիս, այդ պատճառով էլ ինձ քննադատում են»

avatar Նարեկ Առուշանյան

Ռետրո.Մկրտչյանի շքեղ գոլը Չեխին,Ղազարյանի «բախտը».Հայաստանի հավաքականի հիշարժան հաղթանակը`տեսանյութ

avatar Աստղիկ

Կրիշտիանու Ռոնալդուն կարանտինում. Լինել Մադեյրայում՝ շրջապատված ընտանիքով և մարզական սարքավորումներով

avatar Հայկ Գրիգորյան

5 օգտակար համարվող մթերք, որոնք իրականում թունավորում են մարդու օրգանիզմը

32 Դիտում

Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք

70 Դիտում

Կորոնավիրուս Է հայտնաբերվել վրացական բեռնատարի վարորդի մոտ

22 Դիտում

Պրն վարչապետ գու՞ցե վիրուսի տարածման պատճառը կորոնավիրուսի թեստն է․ Արտակ Գալստյան

42 Դիտում

Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով

62 Դիտում

Իսպանիան առաջ անցավ Ւտալյայից կորոնավիրուսի վարաքման դեպքերի թվով

47 Դիտում

Հինգ մոտիվացնող ֆիլմեր

19 Դիտում

Եղբորս կնոջ վիճակը ծանր է, կխնդրեի արձագանքել… Լուիզա Ներսիսյանը խնդրանքով է հանդես եկել

15 Դիտում

Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթև «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ. Նաիռա Զոհրաբյան

45 Դիտում

Բռնության ենթարկված երեխային տեսակցելու էր եկել եղբայրը

75 Դիտում

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 736

35 Դիտում

Հայտնի է դարձել, թե ով է Իրինա Շեյքի նոր սիրելին

128 Դիտում

Ամենագեղեցիկ դեմքն աշխարհում. ինչպես Քիմ Քարդաշյանը փոխեց վիզաժիստ Հրուշ Աճեմյանի կյանքը

35 Դիտում

Ունենք 2 առողջացած