• flat Դժգոհել

Մեգան Մարքլը պատրաստվում է մտնել նորաձեւության աշխարհ

Մեգան Մարքլը պատրաստվում է մտնել նորաձեւության աշխարհ

Մի շարք խոշոր ապրանքանիշներ պատրաստ են աշխատել Մարքլի հետ։ Գործարքներից շատերն արդեն մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են գնահատվում։
 Թագավորական լիազորությունները վայր դնելու հայտարարությունից հետո արքայազն Հարրիի 38-ամյա կինը` Մեգան Մարքլը, նոր հայտարարություն է արել. նա մտադիր է մտնել նորաձևության աշխարհ և համագործակցելու է Givenchy հանրահայտ ապրանքանիշի հետ։ The Sun պարբերականը գրում է, որ հիմա ամուսինները ստիպված են լինելու ինքնուրույն գումար վաստակել, քանի որ թագավորական ընտանիքի եկամտի աղբյուրից ֆինանսավորում չեն ստանալու։

Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից
Մեգան Մարքլն արդեն սկսել է բանակցել նորաձևության ոլորտի առաջատար ապրանքանիշների հետ, որոնք պատրաստ են նոր նախագծեր սկսել նրա հետ։ Ակնկալվող գործարքներից շատերն արդեն մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են գնահատվում։

Մեգան Մարքլը միշտ է հետաքրքրվել է նորաձևության աշխարհով։ Օրինակ` նախորդ տարվա սեպտեմբերին նա դարձել էր բրիտանական Vogue ամսագրի խմբագիրը։ Նա նաև Smart Works գրասենյակային հագուստի հավաքածու է ստեղծել` համագործակցելով John Lewis, Marks & Spencer, Jigsaw ապրանքանիշների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին դուր չէր եկել, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի անդամների լիազորություններից` առանց Բուքինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու։

Ամուսինների հայտարարությունը որակվել էր որպես ընտանիքի դեմ պատերազմ, և նրանց որոշումը զայրացրել էր Ուելսի արքայազնին և արքայազն Ուիլյամին։

Մեկնաբանություն


Նմանատիպ