• flat Դժգոհել

Առողջ եղունգներ ունենալու գաղտնիքը


Ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների պարագայում առողջությունը խնամք ու հոգատարություն է պահանջում: Ժամանակն իրենն է անում. ձեռքերն անդադար լվանալու, չոր եղանակի ու նյարդային իրավիճակների պատճառով մեր խեղճ եղունգները դառնում են փխրուն, իսկ եղունգների նրբամաշկը՝ կուտիկուլան, չոր ու անբարետես: Կարճ ասած՝ դրանց առողջությունն ու լավ տեսքը կախված է խնամքից: Մեր եղունգները կազմված են եղջրաթաղանթի՝ կերատինի շերտերից, սպիտակուց, որը գտնվում է նաեւ մեր մաշկի կազմում: Այս շերտերն իրարից որոշակի հեռավորություն ունեն, որոնց մեջ կարող են տարբեր նյութեր ներթափանցել: Փաստորեն եղունգները մեր մաշկից ավելի ծակոտկեն են: Այսինքն՝ եղունգների մեջ կարող է անցնել թե՛ օգտակարը, թե՛ վնասակարը:

?1. Աշխատեք չկտրել նրբամաշկը Նրբամաշկի հեռացումը, ցավոք, հաճախ է մանիկյուրի մաս կազմում: Բայց նրբամաշկի գոյությունը պատճառ ունի, եւ մենք պետք է պահպանենք այն: Նրբամաշկը շատ բարակ շերտ է եղունգների ու մաշկի միջեւ, որը պաշտպանում է մանրէներից: Քանի դեռ դրա աճը չի տարածվում եղունգների վրա, այն կտրելու կարիք չկա: Նույնիսկ եթե մի քիչ շատ է աճել, ավելի լավ է ետ մղել, քան կտրել: Կտեսնեք, որ այդ դեպքում նրբամաշկն այդքան արագ ու շատ չի աճում. միայն մի քանի շաբաթ սպասելու համբերություն ունեցեք:

2. Մաքրությամբ զբաղվելիս ձեռնոցներ կրեք Փխրուն եղունգների ու կոշտացած նրբամաշկի հիմնական պատճառներից մեկը չորությունն ու տարբեր վնասակար ազդեցությունների ենթարկվելն է: Երբ լվանում ենք մեր ձեռքերը, ջուրը ներթափանցում է թե՛ նրբամաշկի, թե՛ եղունգի միջով, բայց այն շատ արագ գոլորշիանում է՝ իր հետ «տանելով» եղած ողջ խոնավությունը: Ինչն ավելի վատ է, մաքրող միջոցները եղունգները զրկում են յուղից ու խոնավությունից, եւ կարող են անգամ գրգռել եղունգների շուրջ եղած մաշկը: Ձեռնոցներ կրելով մաքրելիս՝ դուք կարող եք բոլոր այս մաքրող միջոցներն ու ավելորդ ջուրը հեռու պահել եղունգներից:

3. Պարբերաբար խոնավացրեք Քանի որ եղունգի շերտը ծակոտկեն է, ամրացնող ու սնուցող յուղերով այն հագեցնելով՝ կարելի է ձեռք բերել ճոխ եղունգներ: Որոշ բուսական յուղեր, հատկապես նշի եւ ունաբի յուղերը, որոնք նաեւ մեր եղունգների բալզամի կազմում են, ունեն փոքրիկ մոլեկուլներ, որոնք ի զորու են ներթափանցելու եղջերաթաղանթի շերտերի միջով եւ լցնելու դրանք, ինչը եղունգները դարձնում է ավելի ճկուն, ամուր, եւ չկոտրտվող: Այս յուղերը նաեւ «զմռսում» են եղունգները՝ խոնավությունը պահելով դրանց ներսում: Այս պատճառով եղունգների խնամքի լավագույն ժամը դրանք լվացվելուց անմիջապես հետո խոնավացնելն է, երբ ջուրը չի գոլորշիացել:

4. Խուսափեք վնասակար քիմիական նյութերից Որոշ նյութեր ավելի արագ են ներթափանցում եղունգների, քան մաշկի միջով: Այդպես է թե՛ օգտակար նյութերի՝ վիտամինների ու ճարպաթթուների, թե՛ վնասակարների դեպքում: Եղունգների լաքի բանաձեւերում երեք ամենահաճախ հանդիպող վնասակար պատրաստուկներն են ՝ Formaldehyde, Toluene եւ Dibutyl Phthalate. այս նյութերի կիրառումը կա՛մ արգելված, կա՛մ սահմանափակված է մի շարք երկրներում՝ ներառյալ Եվրոպական միություն, Ճապոնիա, ԱՄՆ որոշ նահանգներ, այն պատճառով, որ դրանք կարող են տարբեր բացասական հետեւանքներ ունենալ մարմնի վրա: Ստուգեք, որպեսզի ձեր լաքերը չպարունակեն այս պատրաստուկներից՝ լաքի սրվակի կամ փաթեթավորման վրա փնտրելով այսպիսի գրառումներ. «3-free», «5-free» կամ «7-free».

Մեկնաբանություն




Նմանատիպ

avatar Ս.Հ

Կարդա երբ ինքնամեկուսացած ես

avatar Աստղիկ

Այսօր Սամի Խեդիրայի ծննդյան օրն է

avatar Աստղիկ

Տոնի Կրոսը կարանտինում. նոր մարտահրավերներ և ոչ միայն

avatar Նարեկ Առուշանյան

Ռետրո.Օզբիլիս-Մխիթարյան-Մովսիսյան.Հայաստանի հավաքականի ֆանտաստիկան Կոպենհագենում`տեսանյութ

avatar Աստղիկ

Ֆերենց Օչի կամ ուղղակի Ֆերենց Պուշկաշ. հունգարացի տաղանդավոր ֆուտբոլիստի նվաճումները Մադրիդի Ռեալում և ազգային հավաքականներում

avatar Աստղիկ

Նշանակալից օր Մադրիդի «Ռեալի» համար

avatar Նարեկ Առուշանյան

Հիշողություններ Մխիթարյանի կարիերայից.«Քո պատճառով ինձ քննադատում են լրագրողները: Քանի որ դու հյուրանոցից ավելի շուտ ես դուրս գալիս, այդ պատճառով էլ ինձ քննադատում են»

avatar Նարեկ Առուշանյան

Ռետրո.Մկրտչյանի շքեղ գոլը Չեխին,Ղազարյանի «բախտը».Հայաստանի հավաքականի հիշարժան հաղթանակը`տեսանյութ

avatar Աստղիկ

Կրիշտիանու Ռոնալդուն կարանտինում. Լինել Մադեյրայում՝ շրջապատված ընտանիքով և մարզական սարքավորումներով

avatar Հայկ Գրիգորյան

5 օգտակար համարվող մթերք, որոնք իրականում թունավորում են մարդու օրգանիզմը

33 Դիտում

Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք

70 Դիտում

Կորոնավիրուս Է հայտնաբերվել վրացական բեռնատարի վարորդի մոտ

30 Դիտում

Պրն վարչապետ գու՞ցե վիրուսի տարածման պատճառը կորոնավիրուսի թեստն է․ Արտակ Գալստյան

42 Դիտում

Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով

62 Դիտում

Իսպանիան առաջ անցավ Ւտալյայից կորոնավիրուսի վարաքման դեպքերի թվով

47 Դիտում

Հինգ մոտիվացնող ֆիլմեր

19 Դիտում

Եղբորս կնոջ վիճակը ծանր է, կխնդրեի արձագանքել… Լուիզա Ներսիսյանը խնդրանքով է հանդես եկել

15 Դիտում

Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթև «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ. Նաիռա Զոհրաբյան

45 Դիտում

Բռնության ենթարկված երեխային տեսակցելու էր եկել եղբայրը

75 Դիտում

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 736

35 Դիտում

Հայտնի է դարձել, թե ով է Իրինա Շեյքի նոր սիրելին

128 Դիտում

Ամենագեղեցիկ դեմքն աշխարհում. ինչպես Քիմ Քարդաշյանը փոխեց վիզաժիստ Հրուշ Աճեմյանի կյանքը

35 Դիտում

Ունենք 2 առողջացած