• flat Դժգոհել

Հետաքրքիր է իմանալ.

Հետաքրքիր է իմանալ.

Իգնասի Լուկաշևիչը կամ Հովհաննես Ղուկասյանը հայտնի է որպես կերոսինային լամպի հայտանգործող: Դեռևս մանկության տարիներից Լուկաշևիչը խորապես հետաքրքրվել է քիմիայով և բժշկությամբ: Նա 16 տարեկանից աշխատել է որպես դեղագործի օգնական, միևնույն ժամանակ հաճախել է հայ համայնքի հավաքներին և վարել ակտիվ քաղաքական կյանք:

1846թ. ավստրիական իշխանությունները Լուկաշևիչին մեղադրում են ագիտացիոն գրականություն թաքցնելու մեջ և բանտարկում, սակայն մեկ տարի անց նրան ազատ են արձակում՝ ապացույցների անբավարարության պատճառով:

Լուկաշևիչը աշխատանքի է ընդունվում Լվովի «Ոսկե աստղի տակ» դեղատանը՝ վերադառնալով իր սիրելի գործին: Դեղատան տնօրենի հովանավորչությամբ ընդունվում է Կրակովի Յագելոնյան համալսարան, ապա ստանում մագիստրոսի կոչում Վիեննայի համալսարանում: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Լվով և շարունակում աշխատանքը նույն դեղատանը, որի լաբորատորիայում սկսում է նավթի թորման փորձարկումներ անել:

1853թ. Լուկաշևիչը ֆրակցիոն թորման արդյունքում ստանում է կերոսինը, որը ցավոք հնարավոր չէր կիրառել դեղագործության մեջ: Իր փորձարկումների ժամանակ նա նկատում է, որ վառելիս կերոսինը, ի տարբերություն նավթի, ավելի շատ լույս և ավելի քիչ վնասակար նյութեր է արձակում: Նա մշակում է կերոսինով աշխատող լամպի մոդելը, որը և 1854թ. Գերմանիայում արտոնագրում է: Լուկաշևիչի հատնագործած կերոսինային լամպը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորել է ողջ Եվրոպան և Ամերիկան:

Որոշ ժամանակ անց Ղուկասյանը ստեղծում է աշխարհում առաջին նավթահորը՝ ածխահորի օրինակով: Շուտով Ղուկայանը կառուցում է կերոսինի հսկայական արտադրություն, իսկ 1877թ. Լվովում Լուկաշևիչի հովանավորչությամբ տեղի է ունենում աշխարհում առաջին նավթային կոնգրեսը: Պատմության մեջ նա հայտնի է որպես «նավթային հանճար»:

Իգնատի(Հովհաննես) Լուկաշևիչ (Ղուկասյան)
 

Մեկնաբանություն


Նմանատիպ