• flat Դժգոհել

Ինչու՞ են վիրուսները սկիզբ առնում Չինաստանից

Ինչու՞ են վիրուսները սկիզբ առնում Չինաստանից

Չինացիների՝ միջատներ, սողուններ ուտելու երևույթը առանձնահատկություն է, որ մեծ հետարքրություն է վայելում: Այն, որ չինացիներն իսկապես իրենց ազգային խոհանոցում ներառում են նաև վերոնշյալ կենդանիներին, դա փաստ է, բայց արդյոք նրանք այդ ճաշատեսակները ընդգրկել են նաև իրենց կենցաղում:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների փոխանցմամբ, Չինաստանից սկիզբ առնող վարակները մարդուն փոխանցվում են կենդանիներից։ Իսկ ինչպիսի՞ ճաշատեսակներ են ուտում շարքային չինացիները առավոտյան, ճաշին և երեկոյան՝ օձի ֆիլեով ձվածեղ, մրջուններով և թարմ ջրիմուռներով աղցան, լոտուսի արմատներից քամած թարմ հյութ առավոտյան, որդերի փլավ ու տապակած թունավոր սարդ՝ ճաշին, իսկ վերջում՝ ընթրիքին՝ բզեզների խորտիկներ: Փաստեր կան, որ այսպիսի ճաշացանկով սնվող չինացիները քիչ չեն, բայց դե հիմնականում չինացիները սնվում են այնպես, ինչպես բոլորս՝  տավարի, խոզի, ոչխարի, բադի, հավի, նապաստակի մսով, ձկնեղենով ու ծովային ուտեստների մեծ տեսականիով, բանջարեղենով, մրգերով և այլն:

Կիլոգրամով միջատների ու սարդերի յուրահատուկ տեսականին առկա է միայն որոշ քաղաքաներում, օրինակ Պեկինում, Շանհայում, այն թարմ պատրաստվում ու վաճառվում է և քիչ քանակությամբ չի վաճառվում, մասնավորապես զբոսաշրջիկների շրջանում. շատերն են իրենց կամքի ուժը հենց բզեզ ուտելով ստուգում….  դա, սակայն, առօրյա ուտելիք չի, և նույնքան տարօրինակ ու յուրահատուկ է, որքան, ասենք, տավարի լեզուն։

Ի դեպ, Չինաստանում աճեցնում են տարբեր տեսակի մրգեր ու բանջարեղեն: Կան բանջարեղենի տեսակներ, որոնց անունը նույնիսկ չենք լսել՝ կծու վարունգ, ձմերուկի ու բողկի խառնուրդ, ուտելու մոլախոտեր և այլն։ 
Հայտնի է, որ նրանք ուտում են նաև շան, երբեմն կատվի, հազվադեպ նաև առնետի միս: Սակայն նման մսից ուտելիք պատրաստող ռեստորաններն առանձին են և բացահայտ նշվում է դրանց «ծագումնաբանությունը»: Ներկայումս Չինաստանում շատ քիչ մարդ է ուտում այդ տեսակի միս: 


Հիշեցնենք, որ աշխարհում, ընդհանրապես, հաշվվում են ուտելու համար պիտանի մոտ 2 հազար տեսակի միջատներ: Այդ տեսակներով հարուստ են մոտ 100 երկրներ: Ըստ վիճակագրության, ամենաբազմազան միջատներով հարուստ երկրներն են Չինաստանը, Թայլանդը, Հնդկաստանը և Մեքսիկան:


1 Մեկնաբանություն


Նմանատիպ