• flat Դժգոհել

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ ունի իր դրական կողմը

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ ունի իր դրական կողմը

Զրուցեցինք նաև Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորիա Սահակյանի հետ:

- Կառանտին... մի տեսակ վախենալու է հնչում, եթե ոչինչ չձեռնարկես այս օրերին:
Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ ունի իր դրական կողմը, այն է լիքը ազատ ժամանակ, որը կարելի է ծախսել բազում կարևոր գործերի վրա, որովհետև առօրյայում հետին պլան են մղվում ինքնակրթությամբ զբաղվելը, կինոդիտումները, գրքի ընթերցումը, զգեստապահարան դասավորել ու էլի շատ հավես բաներ)
Ես դերասանուհի եմ, անասելի շատ սիրում եմ կինո նայել և մեծ սիրով կարանտինի օրերին ազատ ժամանակս տրամադրում եմ փորփրելուն ու գտնելուն ֆիլմեր, որոնք փոխում են ենթագիտակցությունը, մտածելու տեղիք են տալիս, հուշում են վերանայել կենսակերպն ու մտածելակերպը...
Ստորև կներկայացնեմ 3 ֆիլմ,որոնք, կարծում եմ, պարտադիր է դիտել...
Ազատ ժամանակ ունենք, համով բաներ պատրաստեք ու նստեք...
Եւ այսպես.
1. Последняя любовь на земле
Ռեժիսոր՝ Դեվիդ Մաքքենզի
Գլխավոր դերերում՝ Յուեն Մաքգրեգոր և Եվա Գրին...
Դեպքերը ֆիլմում զարգանում են խորհրդավոր էպիդեմիայի ֆոնին... Մարդկությունը հերթով կորցնում է զգայարանները՝ համի, հոտի, կորցնում է լսելու, տեսնելու ունակությունը...
Հետաքրքրե՞ց) Ֆիլմում այս համաշխարհային ծանր վիճակի հետ մեկտեղ հետևում ենք սիրային գծի, որը անիմաստ է թվում աշխարհը գրաված էպիդեմիայի օրերին...
2. В диких условиях
Ռեժիսոր՝ Շոն Պենն
Գլխավոր դերերում՝ Էմիլ Խիրշ, Քրիստին Ստյուարտ, Հել Հոլբրուկ:
Ֆիլմը իրական փաստերի հիման վրա է, Քրիստոֆեր Մակկենդլես անունով երիտասարդը որոշում է մերժել բոլոր նյութական արժեքները, հավաքած գումարը նվիրաբերում է բարեգործության համար և դառնում է թափառական... Շուրջ երկու տարի թափառելուց հետո իրեն վերագտնում է Ալյասկա նահանգում... Շարունակությունը, իհարկե, չեմ պատմի)
3. Боль и Слава
Ռեժիսոր՝ Պեդրո Ալմոդովար
Գլխավոր դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Պենելոպա Կրուս
Հրաշալի դերասանական կազմ, տաղանդավոր ռեժիսոր:
Տաղանդավոր կինոռեժիսորը կարիերայի մայրամուտում հայացք է գցում իր անցած ճանապարհին և հայտվում է հիշողությունների ամենաքաղցր զնդանում)
Մոր հանդեպ սերը, հարաբերությունները սիրելիի հետ, հաջողության և երջանկության փնտրտուքները դրդում են ստեղծագործող հերոսին մտածել կյանքի և մշակույթի կարևորագույն 2 նժարի մասին՝ ցավի և փառքի...
Դիտեք էս ֆիլմերը, մտածեք, բանավիճեք, սովորեք... և, վերջիվերջո, գնահատեք Ձեր ժամանակը:




Մեկնաբանություն


Նմանատիպ