• flat Դժգոհել

Ինձ մոտիվացնում են քննադատությունները

Ինձ մոտիվացնում են քննադատությունները

Դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով մեզ հայտնի է «Վերջին ուսուցիչը», «Անհայտ բաժանորդ», «Շիրազի վարդը» հեռուստասերիայներից պատմել է իր մասին:

Ով եմ ես❓
Ես Էլենն եմ։ Մեկ ուրիշ Էլեն ինձ մի օր ասեց, որ մեր անունը նշանակում է լույս, արև և այդ օրվանից ես փորձում եմ համապատասխան անունիս ապրել` պայծառ, ջերմ ու թեթև լույսի նման։ Հավատացեք, շատ հաճախ մեզ պակասում է հենց էդ լույսը, էդ թեթևությունը, կյանքը լիարժեք սիրելու համար։ 
Որտեղ եմ ես❓
Ես այնտեղ եմ, որտեղ ներկան։ Ես անավարտ արգելքների ու նորանոր անակնկալների օվկիանոսում եմ։ Երբեմն անցյալում էլ եմ լինում, երբ կանգ եմ առնում շունչ քաշելու, հետո սթափվում և շարունակում եմ ճանապարհս, աշխատելով բաց չթողնել ներկան։ 
Ինչն է ինձ մոտիվացնում❓
Ինձ մոտիվացնում են խնդիրները, որոնք կթվա թե լուծում չունեն, դժվարությունները, որոնք հաղթահարելուց հետո ասես սարեր շուռ տված լինեմ։ Ինձ մոտիվացնում են նաև քննադատությունները, տեղի թե անտեղի դրանք ևս մեկ անգամ կատարելագործվելու դրդապատճառ են։



Մեկնաբանություն


Նմանատիպ