• flat Դժգոհել

«Հայկական պիցցա» կարանտինի ընթացքում. Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպես էր հայրը նախընտրում լահմաջո ուտել

«Հայկական պիցցա» կարանտինի ընթացքում. Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպես էր հայրը նախընտրում լահմաջո ուտել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթն ընտանիքով, ինչպես եւ շատերը, կարանտինի մեջ են գտնվում։ Կորոնավիրուսի համավարակի պատճաոով նրանք չեն կարողանում տնից դուրս գալ եւ նորաձեւ հաստատություններ գնալ. ստիպված են օգտվել սննդի առաքումից։ Instagram-յան էջի Stories բաժնում Քիմը հրապարակել է լահմաջոյի լուսանկարն ու հետեւորդներին պատմել «հայկական պիցցայի» մասին։ Տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Facebook-յան էջում։

«Հայկական պիցցան» (լահմաջո) մսից, սոխից, կանաչուց ու տոմատի մածուկից կամ թարմ լոլիկից խճողակով բլիթ է։ Քիմը պատմել է, որ հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, լահմաջոն սիրում էր այլ կերպ ուտել։ «Հայրս լահմաջոն սիրում էր հայկական հալած պանրով»,- նշել է Քարդաշյանը։

Ким Кардашьян почтила память отца трогательной фотографией ...

Ռոբերտ Ջորջ Քարդաշյանը փասատաբան է, որի նախնիները ԱՄՆ են արտագաղթել 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանից։ Նա հայտնի է դարձել հայտնի ֆուտբոլիս Օ․ Ջեյ Սիմփսոնի փաստաբանը եւ ընկերը դառնալու շնորհիվ, որը մեղադրվում էր կնոջը սպանելու մեջ։

Մեկնաբանություն


Նմանատիպ