• flat Դժգոհել

Հետաքրքիր փաստեր ողջ աշխարհի ու մարդկանց մասին

Հետաքրքիր փաստեր ողջ աշխարհի ու մարդկանց մասին
  • Ծովահեններն ի սկզբանե ականջօղեր են կրել, քանի որ հավատում էին, որ դրանք տեսողությունը բարելավում են:

 

  • Տարվա կտրվածքով մարդը միջինում շնչում է 8,409,600 անգամ: 

 

  • Այս պահին ավելի քան 60.000 մարդ ինքնաթիռով թռչում է ԱՄՆ:

 

  • Մեր աչքերը ծնված օրից նույն չափն են ունենում, սակայն մեր քիթն ու ականջները երբեք չեն դադարում մեծանալ ու ձևափոխվել: 

 

  • Յուրաքանյուր մարդ իր կյանքի ընթացքում բերանում արտադրում է այնքան թուք, որ հնարավոր կլիներ 2 լողավազան լցնել: 

 

  • Մարդ 1%-ով ավելի կարճահասակ է երեկոյան, քան առավոտյան: 

 

  • Երբ մարդիկ ծնվում են, նրանք ունենում են 300 ոսկոր, սակայն հասուն տարիքում մնում է միայն 206-ը:

 

  • Մատնահետքերի նման՝ մարդկանց լեզուներն ունեն տարբեր «լեզվահետքեր»: 

 

  • Կապուտաչյա մարդկանց վրա ալկոհոլն ավելի ուշ է ազդում, քան աչքի այլ գույն ունեցող մարդկանց վրա: 

 

  • Ճապոնիայի Կյոտո քաղաքում կա 5 տաճար, որի պատերին արյունոտ հետքեր կան: Այստեղ բազմաթիվ զինվորներ ինքնասպան են եղել թշնամու դեմ երկար ժամանակ պայքարելուց հետո: 

 

  • Լաս Վեգասի խաղատներում ժամացույց չկա: 

 

  • Չես կարող քթիդ տակ երգել, եթե քիթդ փակես: 

 

  • Յուպիտերում ու Սատուրնում անձրևն ադամանդից է: 

Մեկնաբանություն


Նմանատիպ