• flat Դժգոհել

Սվետլանա Լոբոդան ցուցադրել է, թե ինչ է անում կարանտինի ժամանակ տանը

Սվետլանա Լոբոդան ցուցադրել է, թե ինչ է անում կարանտինի ժամանակ տանը

Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հետեւորդների հետ կիսվել է տեսանյութով,  որում ցուցադրել է, թե ինչ է անում տանը ինքնամեկուսացման ժամանակ: Հրապարակված հոլովակում նա լվացարանի մոտ կանգնած լվանում է ձեռքերը, հետո պառկած լոգարանում երգում է իր «Նոր Հռոմ» երգից մի հատված։ Այսպիսով, նա մասնակցել է «Լվացվիր եւ երգիր» չելենջին՝ կոչ անելով օգտատերերին հետեւել նրա օրինակին։

«Տանը կարելի է ամեն ինչ։ Երգել, պարել, ստեղծագործել, երգեր գրել, տեսահոլովակներ ձայնագրել եւ բարձրացնել միմյանց տրամադրությունը։  Եղեք առողջ եւ հոգ տարեք ձեր սիրելիների մասին», - հրապարակմանը կից գրել է Լոբոդան։

Երկրպագուներն ու հետեւորդները տեսանյութը զվարճալի են համարել եւ գովել երգչուհուն:

«Բրավո, օրինակ ենք վերցնում», «Երբ բոլորը կարանտինի մեջ են գտնվում, իսկ տեսահոլովակները պետք է նկարահանվեն», «Հանգստանալ, զվարճանալ, վայելեք: Սիրում ենք Ձեզ», - գրել են երկրպագուները։

 

Մեկնաբանություն


Նմանատիպ