• flat Դժգոհել

Ֆիլիպո Ինձագի. «Որոշ թիմեր կվերանան, իսկ ֆուտբոլը կկորցնի իր իմաստը»

Ֆիլիպո Ինձագի. «Որոշ թիմեր կվերանան, իսկ ֆուտբոլը կկորցնի իր իմաստը»

«Միլանի» լեգենդար հարձակվող և իտալական «Բենեվենտոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին, խոսել է կորոնավիրուսի տարածման հետևանքով, առաջնությունների դադրեցման մասին:

«Հիմա շատ դժվար է խոսել ֆուտբոլի մասին: Բոլորս մեկ քայլ ետ ենք կատարել, հանուն մեր առողջության: Սա ամենակարևորն է հիմա: Սակայն, երբ այս ամենը վերջանա, պետք է շարունակել սկսվածը: Բոլորս ցանկանում ենք  խաղալ և ավարտել այն, ինչը սկսվել է 8 ամիս առաջ:

Առաջնությունները պետք է ավարտվեն: Սա ամենաճիշտ որոշումը կլինի:Կարող ենք խաղալ հունիսին, հուլիսին, օգոստոսին, բայց պետք է ավարտին հասցնենք մրցաշրջանը: Հակառակ պարագայում ամեն բան վատ կընթանա: Որոշ ակումբներ կսննկանան և ուղղակի կվերնան, իսկ ֆուտբոլը կկորցնի ոչ թե 2 ամիս, այլ 2 տարի»,- ասել է իտալացի մասնագետը:

Մեկնաբանություն


Նմանատիպ