17-ամյա հենակետայինը հավանական է համալրի «Ռեալի» կազմը
17-ամյա հենակետայինը հավանական է համալրի «Ռեալի» կազմըՖրանսիական «Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»:
Ըստ Marca-ի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հետագայում կարիերան շարունակել «սերուցքայինների» կազմում:
Արքայական ակումբ իր հերթին նույնպես ցանկանում է եիրտասարդ կիսապաշտպանին տեսնել իր կազմում և դիտարկում է, որպես Կազեմիրոյի փոխարինող: Ակումբն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ:
Կամավինգան այս մրցաշրջանում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 25 խաղի՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Մեկնաբանություն