• flat Դժգոհել

Ինչու՞ է վարկային կազմակերպությունների գործունեությունը վրիպել ՀՀ ԿԲ և ՀՀ իշխանությունների աչքից

Ինչու՞ է վարկային կազմակերպությունների գործունեությունը վրիպել ՀՀ ԿԲ և ՀՀ իշխանությունների աչքից

Ինչպես հայտնի է ՀՀ-ում վարկային կազմակերպությունները վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի(այսուհետ ԿԲ) կողմից, բայց անհայտ պատճառներով աչքաթող է արված նրանց գործունեությունը: Խոսենք փաստերով.

Օրինակ `1. Վարկային կազմակերպությունն առաջարկում է վարկ 50,000-1,400,000 ՀՀ դրամի չափով, 21-70տարեկան անձանց, տարեկան անվանական տոկոսադրույքը 0%, փաստացի տոկոսադրույքը` 79,60-117,54%`կախված վարկարժանությունից, վարկի ամսական սպասարկման վճարը ամսական 5-8,33% կախված վարկարժանությունից, 1-36 ամիս մարման ժամկետով:

ՀՀ-ում կենսաթոշակային տարիք է համարվում 63տարին լրացած կանաց համար, 65տարին` տղամարդկանց համար:

Որքան գիտեմ պետությունն ունի թոշակառուների հանդեպ հոգատար վերաբերմունք, բայց ոչ ոք չի ուզում տեսնել, թե վարկային կազմակերպություններն ու բանկերը ինչպես են բարձր տոկոսով կամ թոշակի գրավով վարկ տրամադրում գոյությունը քարշ տվող թոշակառուներին:

Օրինակ`2. Առաջարկվում է 10,000 ՀՀ դրամից սկսած բլանկային վարկ և ոչ ոք չի ասում հարգելի վարկային կազմակերպություն հետո ինչպե՞ս ես ետ ստանալու այդ գումարը: Պարզ է, որ քաղաքացին դա վերցնում է մեկ օրվա սննդի խնդիր լուծելու համար, այսինքն եթե մարդն ունի այդ 10,000դրամ վարկի կարիքը, ուրեմն նա աղքատության շեմին է կանգնած և չի կարող ետ վերադարձնել, քանի որ այս գումարին ավելանում են տոկոսներ, տույժեր:

Օրինակ`3. Տրամադրվում է կենսաթոշակի գրավով վարկային գիծ` կենսաթոշակի եռապատիկի չափով, առավելագույնը 50ամիս մարման ժամկետով, հաճախորդը պետք է վարկի հաստատման պահին լինի առնվազն 21 տարեկան, իսկ վարկի վերջնաժամկետին ոչ ավել քան-72 տարեկան, հաճախորդը պետք է առնվազն վարկային գծի հայտի ներկայացման կամ դրան նախորդող ամսում առնվազն 1 ամսվա կենսաթոշակ ստացած լինի Բանկի կենսաթոշակային վճարային քարտով, ընդ որում, հաշվարկում հիմք է ընդունվում վերջին վճարված 1 ամսվա կենսաթոշակի գումարը:

Եթե հաճախորդը պետք է լինի առնվազն 21 տարին լրացած, ապա ի՞նչ կենսաթոշակի մասին է խոսքը: Նկատենք նաև, որ կենսաթոշակը հանդիսանում է գրավի առարկա, այսինքն, եթե վարկառուն վերջնաժամկետում չկարողանա մարել վարկը, ապա գումարը կբռնագանձվի այդ կենսաթոշակից:

Հուսանք, որ ՀՀ ԿԲ-ն այսուհետ ավելի աչալուրջ կլինի և ՀՀ ԱԺ կներկայացնի բլանկային ու սպառողական վարկերի մտահոգիչ ծավալը, օրենսդիր և գործադիր մարմիններն էլ կանեն հետևություններ ի նպաստ ժողովրդի: Օրինակները շատ-շատ են, որոնց հետագայում ևս կլինի անդրադարձ, եթե ՀՀ ԿԲ-ը չվերանայի այս պրոդուկտները ներկայացնող ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, որոնք նպաստում են աղքատության խորացմանը ՀՀ-ում:

Նյութի հետ կապված մարդիկ

@Տաթևիկ Գամաղելյան

Մեկնաբանություն


Նմանատիպ