• flat Դժգոհել

Մի քանի միջոց որովայնի ճարպը այրելու համար

Մի քանի միջոց որովայնի ճարպը այրելու համար

 

Մաթչա թեյ: Այն փոշի է, որի մեջ պարունակվում են կանաչ թեյի որոշ տեսակների աղացած տերևներ, որոնք այս բնական արտադրանքը վերածում են հակաօքսիդանտների հարուստ աղբյուրի:

Խմիչքը կրկնապատկում է որովայնի ճարպի այրումը ի հաշիվ ինսուլինի մակարդակի կայունացման՝ հորմոն, որի բարձր մակարդակն օրգանիզմում նպաստում է ճարպի կորուստին:

600x580

Սև չամանի յուղ: Արևելքում այն իր բուժիչ հատկություններով հայտնի է ավելի քան 1300 տարի: Իր արժեքավոր սնուցող նյութերի շնորհիվ յուղն ամրացնում է օրգանիզմը, արագացնում սննդի բաժանումն առանձին բաղադրիչների և ակտիվացնում է տոքսինների բնական հեռացումը: Այս բնական միջոցը կարելի է ընդունել մաքուր ձևով (ինչպես սառը սեղմված յուղ), խառնել բուսական հյութերի հետ: Ըստ մասնագետների՝ այս յուղը «նյութափոխանակության իրական խթանող միջոց է, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, դրականորեն է ազդում աղիքային համակարգի և մարսողության ողջ գործընթացի վրա»:

600x580

Խնձորի քացախ։ Առավոտյան մի բաժակ տաք ջրին խառնեք մի ճաշի գդալ խնձորի քացախ, ավելացրեք մի փոքր մեղր․ խմեք դատարկ ստամոքսին: Դրանում պարունակվող քացախաթթուն մաքրում է աղիքային միջավայրը և օրգանիզմում հավասարահշռում է pH-ը: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry-ում, ապացուցում է. այս բնական միջոցի թթուն ակտիվացնում է սպիտակուցներ արտադրող գեների աշխատանքը, որոնք քայքայում են ճարպերը:

600x580

Ձկան յուղ: Դրա օգտագործումն արյան մեջ նվազեցնում է լիպիդների մակարդակը, օմեգա -3 ճարպաթթուների մեծ քանակությունը նպաստում է ճարպային կուտակումների կորստին և արագացնում որովայնի ներքին օրգաններին կպած ճարպերի այրումը:

600x580

Կտավատի սերմեր։ Ձկների նման սրանք ևս հարուստ են օմեգա -3 թթուներով, որոնք կարող են քայքայել ճարպերը և ճնշել բորբոքումները: Բացի այդ, այս ճարպային այրիչը հարուստ է մանրաթելով, ինչը խթանում է աղիքների գործունեությունը:

600x580

Մեկնաբանություն


Նմանատիպ