• flat Դժգոհել

Ինչու՞ է ջուրն օգտակար առողջության համար

Ինչու՞ է ջուրն օգտակար առողջության համար

Այո, սա փաստ է. Ջուրն օգտակար է առողջության և գեղեցկության համար: Իսկ դու գիտե՞ս, թե կոնկրետ ինչպես է ջուրն ազդում օրգանիզմի վրա: Մենք որոշել են պարզաբանել:

?1. ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒՂԵՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Իսկ դու գիտե՞ս, որ ուղեղի բջիջները 80%-ով բաղկացած են ջրից: Այո-այո, այդպես է: Ջուրը պաշտպանում է ուղեղի բջիջները մեխանիկական ազդեցությունից՝ աշխատելով որպես ամորտիզատոր, այն աջակցում է նյութափխանակման գործընթացներին: Բացատրենք ավելի պարզ. երբ օրվա ընթացքում կորցնում ես մեծ քանակությամբ ջուր (օրինակ՝ մարզվելիս), ուղեղի բջիջները կորցնում են իրենց արդյունավետությունը: Եվ հակառակը, բավարար քանակությամբ ջուր ստանալով՝ հիշողությունը, կենտրոնանալու ունակությունը և քնի որակը բարելավվում են: 

?2. ՍՐՏԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԱՐՅՈՒՆ
Դու կարող ես չնկատել, սակայն քո սիրտն անդադար աշխատում է՝ օրական շրջանառելով արյան շուրջ 7600 լիտր: Բավարար քանակությամբ ջուր խմելու դեպքում՝ այս համակարգն աշխատում է առանց խափանումների: Ջրազրկումը հանգեցնում է արյան ծավալի նվազեցմանը, այդ պատճառով էլ սիրտդ պետք է աշխատի ավելի ուժեղ՝ չբավարարող թթվածնի քանակը բջիջներ մատակարարելու համար: Ահա թե ինչու է այդ ընթացքում մարզումն անցնում առավել ծանր, քան սովորաբար:

?3. ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԷՆԵՐԳԻԱ
Քո խմած ջրի քանակությունն ուղղակիորեն ազդում է քո ինքնազգացողության վրա: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրազրկման դեպքում նկատվում է տրամադրության անկում և էներգիայի մակարդակի նվազում: Խմի՛ր ավելի շատ ջուր ողջ օրվա ընթացքում՝ հերթական սուրճի կամ քաղցրի փոխարեն: Ի դեպ, վերջինս վկայում է օրգանիզմում հեղուկի պակասի մասին:

?4. ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՄԱՇԿԻ ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նկատե՞լ ես՝ օրվա ընթացքում քիչ ջուր խմելն ակնթարթորեն ազդում է մաշկի տեսքի վրա: Ի՞նչ անել մաշկի չորությունը, գրգռվածությունը և գունատ տեսքը շտկելու համար: Պատասխանը պարզ է. խմել ջուր: Այն գործում է հրաշքներ՝ մաշկին հաղորդելով առաձգականություն և էլաստիկություն: Իրականում, չկա ոչ մի հրաշք. հեղուկի բավարար քանակությունը բարելավում է բջիջների աշխատանքը, ինչպես նաև մաշկի արտաքին տեսքը:

Մեկնաբանություն


Նմանատիպ