04 Ապր., 2020

  • flat Դժգոհել

Կարդա երբ ինքնամեկուսացած ես

Կարդա երբ ինքնամեկուսացած ես





ԵՍ ՊԱՐՏՎԵՑԻ ՔԵԶ

պիես

Հեղինակ՝ Սոֆա Համբարձումյան



1 տեսարան
Աշխատասենյակ։ Արեգը խորացած գրում ու ջնջում է։ մոտենում է Նեն նստում է սեղանին

ՆԵ
֊ ես մատնված մենությանը
Ինքս իմ մեջ գույն եմ դառնում
Ու մենության կտավին
Իմ կյանքը նկարում։

Նեն ծիծաղում է։ Արեգը շփոթված նայում է Նեին։

Արեգ
֊ի՞նչ է չհավանեցիր

Նե
֊Ոչ, ընդհակառակը (ժպիտով,) սիրում եմ տողերդ։

Մարում է լույսը
2տեսարան
Աղմկոտ փողոցում կանգնած են երկուսով։ Արեգը դողում է։

Նե
֊Արի գրկենք իրար,որպիսզի չմրսենք

Արեգ
֊Վախենամ քեզ գրկելով ավելի դողամ։

Նե(ժպիտով)
֊Երբ լինի ցուրտ
Ես կգրկեմ իմ անցյալը
Ոև չմրսեմ ու չդողամ...
Սրանք քո տողերը չե՞ն։

Արեգ
֊Այ դու խորամանկ։

Մարում են լույսերը



Բեմի աջ հատվածում պատուհան իսկ ձախ հատվածում մեծ ժամացույց;

Բեմի մեջտեղում դատարկ սեղան; Աթոռներ բեմի երկու անկյուններում ;



Հնչում է երաժշտություն:

Նեն ու Արեգը կանգնած են աթոռների մոտ և միաժամանակ բերում են աթոռները դեպի սեղաններ։Նեն նստում է իսկ Արեգը հանում բաճկոնը։
Անտարբեր չնկատելով Նեին վերցնում է համակարգիչն ու սկսում։


ՆԵ
֊Բավականին վատ եղանակ է

Արեգ( չլսելով)
֊Ըհը

Նե
֊Այս եղանակը ստիպում է նստել տանը և թեյ խմել։

Արեգ
֊Ըհը

Նե
֊թեյ բերե՞մ

Արեգ
֊Ըհը

Նե

-Ի՞նչ է պատահել:

ԱՐԵԳ
֊Ըհը(սթափվելով) ոչինչ

Նե
֊Իսկապես

Արեգ
֊Ինչո՞ւ տարօրինակ տեսք ունեմ

Նե
֊Դե ինչպես ասեմ, այո

Արեգ
֊Ինչո՞ւ (մոտենալով հայելուն)

Նե
֊Դե ես քեզ առաջարկեցի թեյ, իսկ դու համաձայնվեցի

Արեգը հասկանում է,ինչի մասին է խոսքը և վերադառնում սեղանի մոտ։ Հասկանալով, որ հիմա վեճ է սկսվելու 

Նե
֊Բայց,ո՞վ չգիտի որ Արեգը թեյ չի սիրում։
Ի՞նչ է պատահել

Արեգ
֊Ոչինչ։ Պարզապես...

Նե
֊Պարզապես...

Արեգ
֊Հոգնել եմ։



ՆԵ

-Ինչի՞ց :

ԱՐԵԳ

-Այս միապաղաղ օրերից, անընդհատ նույնն է, նույն օրերը, նույն մարդիկ:

Նե

-Պարզ է: (որոշակի դադարից հետո) Ինձնից նույնպե՞ս:

ԱՐԵԳ
֊Խնդրում եմ

Նե
֊Չէ, ասա, պատասխանիր։

Արեգ

-Դու գիտես, որ նեղանալու իրավունք չունես:

ՆԵ

-(հեգնանքով) Իհարկե, ես նեղանալու իրավունք չունեմ: Ես իրավունք չունեմ: և առհասարակ՝ ես ոչինչ չունեմ:

Արեգը մոտենում է Նեին բռնում ձեռքից, բարձրացնում վեր, սկսում են պարել: Սկզբում Նեն ըմբոստանում է, բայց Արեգին հաջողվում է հանգստացնել նրան:

ՆԵ
-Ես գիտեմ, քո կյանքում ուրիշը կա:

Երաժշտության ռիթմն արագանում է:

ԱՐԵԳ
- Ի՞նչ իմացար

ՆԵ
- Ախր դու ամեն րոպե այդ գրողի տարած ժամացույցին ես նայում: Ասա, դու սիրո՞ւմ ես ինչոր մեկին;

ԱՐԵԳ

-Դե,ինչպե՞ս ասեմ... փորձում եմ:

ՆԵ

-Դուք ամուսնանալո՞ւ եք:

ԱՐԵԳ

֊Կցանկանայի

ՆԵ
-ԵՎ  դու այսօր նրան քո տուն ես հրավիրել (հրելով տղային) իհարկե, նա կգա քո տուն, միասին կապրեք... երջանիկ... կսիրեք իրար, իսկ ես ,որ այսքան տարի քեզ եմ ծառայել, քո կյանքից դուրս ես վռնդում:

ԱՐԵԳ

-Վերջ տո՛ւր, նորից նույնը:

(տղան հավաքում է սեղանը ու տանում սենյակից, իսկ Նեն շարունակելով վիճել)

ՆԵ

-Դու չես հասկանա ինձ:

Բերում է թղթերը

Ախր սրանք քո տողերն են;

(Արեգը մտնում է ներս մի ձեռքում բաճկոնը, իսկ մյուսում փողկապն ու անձրևանոցը, նստում է աթոռին ու փորձուկ կապել փողկապը:
ՆԵ
-Հասկացիր, եթե անգամ ինձ վռնդես քո տնից, այս փողոցից, երկրից, միևնույն է, մնալու եմ: Քո տանը, քո սենյակում, քո անկողնում վերջապես քո ներսում, դու զգալու ես իմ ներկայությունը, անընդհա։

ԱՐԵԳ
-Ասեմ ոչինչ չփոխվեց… թո՛ղ նա սպասում է ինձ:

Արեգը վերցնելով անձրևանոցը, հեռանում է:

ՆԵ  վերցնում է սեղանին դրված հայելին։ 
-Աշխարհի ամենադաժան ցավը ամբոխի մեջ եղած մարդկային մենություն է; Մարդիկ, միայն մարդկանց է հատուկ հեռանալը, լքելն ու չգնահատելը: Դու նվիրվում ես նրան իսկ նա քեզ լքում է, հիմարություն: Միայնություն դա քեզ թագավոր կարգելու ու հանճար լինելու լավագույն ժամանակն է; Մարդիկ փորձում են փախչել իրենք իրենցից, չհասկանալով, որ իրենց երջանկությունը հենց իրենց մեջ է:


(գնում է դեպի ժամացույցն ու փոխում սլաքների ուղղությունը:

Մտնում է Արեգը, ներս հրավիրելով Լիլիին:

Լիլին մտնում է և չնկատելով Նեին սկսում է զննել բնակարանը:

ԼԻԼԻ

-Գեղեցիկ բնակարան է, ամեն ինչ շատ ճաշակով է :

ԱՐԵԳ

-Շնորհակալ եմ, ի դեպ ամենը մենակ եմ արել: Դու նստիր, ես գնամ գինու հետևից:

Նեն զննում է Լիլին
Նե
֊Օ պարոն, կարմիր շրթներկ, լայն բացվածք։ Վատ ճաշակ չունեք պարոն։
Այդ ընթացքում Լիլին վերցնում է Արեգի թղթերը

Նե
֊Իդեպ նա քո թղթերին է ձեռք տալիս

Արեգ
֊Լիլի, կխնդրեմ այդտեղ թղթերին ձեռք չտաս։
Այդ պահին Լիլի ձեռքից ցած են ընկնում դրանք

Լիլի
֊Ախ ես դրանք չեմել նկատել։

Նե
֊Ախ կարմիր շուրթերը սկսել են խաբել։

Արեգը բերում է բաժակներն ու գինին, դնում սեղանին ու նստում է Լիլիի դիմաց:

ԱՐԵԳ(Նեին խիստ հայացքով նայելով)

Նեն մոտենում է Արեգին շշուկով խոսում
֊ինչ։ նա ախր ստեց
Արեգը նույնքան շշուկով
֊Լռիր։ (դիմելով Լիլին)
Շուտով միասին այստեղ կապրենք:

ԼԻԼԻ
-ԵՎ դու էլ միայնակ չես լինի:

ԱՐԵԳ

-Լիլի շնորհակալ եմ քեզ իմ կյանքի միայնություը լցնելու համար: Ես հուսով եմ մենք երջանիկ կլինենք:

ԼԻԼԻ

-Արեգ հուզեցին խոսքերդ։ Արեգ ինչի՞ մասին ես գրում։

Արեգ
֊Կարևոր չէ, այսուհետ քո մասին։


Արեգը փորձում է համբյուրել Լիլին ու Նեն դիտմամբ գինի թափում է Լիլի վրա;

ԼԻԼԻ

-Ինչ անուշադիրն եմ... որտե՞ղ է լոգարանը:

ԱՐԵԳ
-Դեպի ձախ: Ուղեկցե՞մ :
ԼԻԼԻ
- Ոչ, ես ինքս։
Արեգը մնում է մենակ հյուրասենյակում, Նեն գալիս ու նստում է Լիլի աթոռին՝ Արեգի դիմաց:
ՆԵ
(հեգնանքով մեջբերում է Լիլիի խոսքերը)
-ԵՎ դու էլ միայնակ չես լինի:

ԱՐԵԳ
_Ի՞նչ ես ուզում, որ ամբողջ կյանքում ինքս ինձ հե՞տ ապրեմ: Չնայած հասկանում եմ, որ ոչինչ չի փոխվում;
ՆԵ
-Միևնույն է ինձ հետ ես ապրելու: հասկացիր կապ չունի քանի երեխա կլացի այս տանը, կապ չունի կին կունենաս թե ոչ, թե քանի ընկեր կգա այստեղ ու կխմեք միասին մինչև ուշ գիշեր, դու կլինես ինձ հետ: Ու բացի այդ եթե ես չլինեի դու չէիր գրի քո պիեսները: Դրանք ամբողջովին իմ մասին են, դրանք գրել ես ինձ հետ ու ինձ համար։

ԱՐԵԳ
- Լռի՛ր:
Երկուսով վեր են կենում և սկսվում է տանգո։
Արեգ
֊ես ուժեղ եմ։
Նե
֊Ցանկացած տղամարդու մեկ համբույր և նա կլինի նուրբ մի ենթակա։
Արեգ
֊Ես թույլ չեմ տա, դու դժբախտացնում ես ինձ։
Նե
֊Սիրելիս
Արեգ
֊վերջ տուր։
Նե
֊դե սիրելիս։
ԱՐԵԳ
-Ես պարտվեցի քեզ:

<<ՎԵՐՋ>>





Մեկնաբանություն


Նմանատիպ