• flat Դժգոհել

Ինքնամեկուսացումից մինչեւ սեր... . Ինգա Սարուխանյան

Ինքնամեկուսացումից մինչեւ սեր... . Ինգա Սարուխանյան

Ինքնամեկուսացումից մինչեւ սեր...  

Newinfo.am-ը զրուցել է Glob Progress Casting Pruduction-ի հիմնադիր, տնօրեն Ինգա Սարուխանյանի հետ։ 

Հարց . Ինչպե՞ս եք անցկացնում ինքնամեկուսացման շրջանը , ի՞նչ է փոխվել ձեր առօրյայում, ի՞նչ է ավելացել ու պակասել. 

Ինքնամեկուսացումս անց եմ կանցնում իմ ծննդավայրում՝ Դարակերտ գյուղում։ Քանի որ 18 տարեկանից աշխատել եմ, ինձ համար խիստ անսովոր էր առավոտյան արթնանալ ու ոչինչ չունենալ անելու։ Սկզբում  այլ էր, հանգստանում էի, որովհետև վերջին շրջանում գերղբաղվածությունս լացելու աստիճան էր, ես չէի հասցնում նորմալ սնվել, շպարվում էի մեքենայի մեջ, կարմիր լույսի ընթացքում, իսկ ընկերներիս և ժամանցի մասին վաղուց մոռացել էի։  Ու երբ ինքնամեկուսացումը սկսվեց, առաջին մեկ շաբաթը քնում էի(ժպտում է)։
Հետո սկսվեց միապաղաղությունն ու մարդու հոգեկան աշխարհի վրա ազդող էս ստրեսային վիճակը, ես աշխատում եմ ինձ զբաղեցնել, ֆիլմերով, գիր ու գրականությունով, անգլերենիս վրա եմ աշխատում, բայց իհարկե բոլորն էլ կվկայեն մեր ամենաանտիստրես օղակը կան ու մնում են մեր ընկերները, ամբողջ օրը միմյանց հետ կապի մեջ ենք, մեկ լացելով ու կարոտելով, մեկ իրար հուսադրելով, մեկ կիսվելով ու մեկ էլ ուղղակի իրար ներկայություն վայեյլով։
Ինչ է պակասել կամ ավելացել իմ առօրյայում- Ավելացել է սենյակիս հավաքվածությունը(ժպտում է) ։ Իմ զբաղվածության մեջ ես չեմ հիշում մեկ էլ երբ է էսքան հավաք ու կոկիկ եղել իմ սենյակը, բան չկա անելու, ստիպված կոկում- սոկում եմ։ Գուցե շատ մարդկ ասեն, ‘’օյ ես ֆիլմեր եմ նայում, ինքնակրթվում եմ և այլ’’ մենք էլ ենք դա անում ՝ դեմ չեմ, բայց շաբաթներով չես կարով ֆիլմ նայել ու գիրք կարդալ․, ինչ որ ավելի թեթև ու կենացղային զբաղմունքնել էլ ես ուզում; Իմ բախտը բերել է, մենք սեփական տանն ենք ապրում, բակ, այգի,զրուցարան՝ բիսեդկա, ճոճառոռներ, շներ, կատու, զբաղվելու բան շատ կա, նույնիսկ ընկերներս երբ զանգում են կամ նկար եմ ուղարկում, որ տեսնեն առօրյաս, ասում են ‘’Ինգ ջան, դու կոնկրետ դաչա ես գնացել’’ , բայց մենակ էն փաստը, որ գիտես իրականում ինչի ես դու էդ դաչայում, արդեն բավական է որ... 
Եթե ծանոթ եք Կոբո Աբեյի ‘’Ավազուտների կինը‘’ հանճարեղ գործին, ինձ կհասնանաք...Ես հիմա ինձ զգում եմ այդ գործի հերոսուհու իրավիճակում, երբ մխրճվել էր ավազների մեջ ու շնչահեղձ էր լինում, բայց ինչևէ, Չինանստանն ապրում է արդեն բնականոն կյանքով

Հարց . Ինչպե՞ս եք պատկերացնում կյանքը կարանտինից հետո. Ինչպե՞ս է պլանավորում հետագան գործունյա կինը. 

Ընտանիքիս անդամներին տեղեկացրել եմ, որ կարանտինից հետո մեկ շաբաթ ինձ տանը չսպասեք, կարծում եմ շատերն են այդպես անելու (ժպտում է)։
Գործարար կնոջ համար շատ բարդ է այս վիճակը ոչ միայն հոգեբանորեն ՝ որպես մարդ, այլ որպես գործարար, որովհերև չգիտես նոր իրականության մեջ բիզնեսի կազմակերպումը, ռիսկերը և հնարավորություններն ինչպիսին կլինեն։ Պետք է այս ամենին պատրաստ լինելու համար լքիը ռսիկեր քննարկել ու պատրաստ լինել գործարար աշխարհի մարտաահրավերներին։ 

Հարց. Համագործակցում եք տարբեր ռեժիսորների դերասանների ,մոդելների հետ , աշխատել եք տարբեր նախագծերի ղեկավարների հետ: Ի՞նչ մակարդակի վրա է ՀՀ-ում կինոարվեստը եւ ինչ կարծիք ունեք երիտասարդ դերասանների ու ռեժիսորների մասին. 

Աշխատանքիս բերումով ես շատ եմ շբվել տարբեր ռեժսորների ու շոուբիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ։  Եթե համեմատենք համաշխարհային կինոարտադրության հետ ապա մենք դեռ շատ  բան ունենք անելու, իսկ եթե համեմատենք  տարի առաջվա հայկական ինդուստրիայի հետ, այո բավականին աճ ու որակ եմ նկատում։ 
Գիտեք շատ հեշտ է Ամերիկայում կամ որևէ այլ զարգացած երկրում կայանալ որպես կինոյի և թատրոնի ռեժիսոր և լավ գործերի առաջնախաղեր անել, բայց հայաստանում, երբ նորաթուխ ռեժիսորը ինքն իր համար պետք է ճամփա հարթի, իր միջոցներով ֆիլմ նկարի կամ ներկայացում բեմադրի, այ դա արդեն հերոսական աշխատանք է, էնպես որ ես ուզում եմ ոգևորել մեր հայ ռեժիսորներին, որ այս դժվարին պայմաններում ստեղծագործում եմ ։ 

Հարց. Եվ որպես վերջաբան ո՞րն է ձեր խորհուրդը ընթերցողին. 

Այս դժվարին ընթացքում, երբ անմիսներով ստիպված ենք պատերի մեջ փակված մնալ, խորհուրդ կտամ լինել հանդուրժողական եւ սիրով ու  չկորցնել ինքնակառավարումը՝սպասելով լուսավոր օրերի, իսկ դրանք մեզ են սպասում...
Կարող ես անել այս օրերին այն ինչ քեզ սթրեսային վիճակից դուրս է բերում միայն հիշեք, որ ձեր ազատությունը մինչև դիմացինի քիթն է։
Նաեւ հիշեք յուրաքանչյուր մնայուն երեւույթի հիմքում սերն է եւ սերը միշտ հաղթում է։ Տիեզերքի շարժիչ ուժը սերն է եւ նա ով սրտում սեր ունի չարության ու նախանձի համար տեղ չունի։ Եթե ուզում ենք փոխել աշխարհը պետք է սկսենք սիրելուց։ Արվեստի բոլոր գլուխգործոցները սիրո պտուղներ են։ Կոչ եմ անում հատկապես կանանց, որ սիրեն... սիրեք ձեզ, ձեր աշխատանքը , ձեր տղամարդուն , երեխաներին, լցվեք սիրով եւ սեր տվեք ։ Գնահատեք այն մարդկանց , ովքեր սիրո աղբյուր են ձեզ համար։

 

Նյութը պատրաստեց Նազելի Միքայելյանը. 

Մեկնաբանություն


Նմանատիպ