• flat Դժգոհել

Սա հանճարեղ պահ է ճանաչելու ոչ թե անծանոթին, այլ ինքներս մեզ. Նազելի Միքայելյան

Սա հանճարեղ պահ է ճանաչելու ոչ թե անծանոթին, այլ ինքներս մեզ. Նազելի Միքայելյան

Հետաքրքիր ժամանակներում  ենք ապրում ՝ թվերի։ Միշտ շտապում ենք ։ Առավոտյան արթնանում ենք ու սկսում ենք վազել ՝ աշխատանքի, դպրոց, վազում ենք մարդկանց հետեւից , մտքերի, փողի։ Շտապում ենք այնքան, որ ճանապարհին կորցնում ենք դրամապանակը , գրիչը, անձնագիրը, մեզ,  մեր եսը, մեր հոգին ու ոչ մի տեղ չենք հասնում։ Մեր կյանքը միշտ վազելու ու չհասնելու մասին է, փնտրում ենք, բայց չկա մեր ցանկացածը, որովհետեւ մեր ուզածը մենք էլ չգիտենք։ Ու կյանքը այնքան հրաշքներով ու սերերով է լցված,որ երբեմն կորցնում ենք այս բառերի իրական նշանակությունը ։ Ասում են հետաքրքիր ժամանակներում ենք ապրում... 
Առավոտյան արթնանում եմ մի բաժակ սուրճի ու The Doors - ի տղաների հետ (վերջերս նկատել եմ, որ առաջինը եղանակին եմ ուշադրություն դարձնում ,հետո հեռախոսիս))))) , սիրում եմ, երբ արեւ է . սիրում եմ նաեւ երբ անձրեւ է , ձյուն է։ Օրերս շատ տաք են, լեցուն, հասցնում եմ ուրախանալ , տխրել, երազել , երաժշտություն եմ լսում , նկարում եմ, բանաստեղծություններ եմ գրում , հոգիս դատարկում եմ ու լցնում պոեզիայով ։ 
Գրքեր եմ կարդում , բայց միշտ եմ կարդացել . կարդալը երկարացնում է ժամանակն ու իմաստավորում ։ Դոստոեւսկին, Բուլգակովը, Չարենցը, Ռեմարկը,  Բոդլեռը, Արթյուր Ռեմբոն իմ ընկերներն են , սերերս են ։Ֆիլմեր եմ դիտում . շատ եմ սիրում ֆիլմ կոչվածին։  Սիրում եմ այդ դերասաններին, գեղագիտությունը, երաժշտությունները ( մտածել եմ, որ մի օր անպայման կհամագործակցենք ես եւ Տարանտինոն)։ Լավ ֆիլմը մի ամբողջ օր կարող է փրկել , ինչու չէ նաեւ մի ամբողջ կյանք։  Ու կարծես շարժվում է կյանքը քարացած ռիթմով ՝ նույնը, նմանը, կրկնությունը։ Այս ամենի մեջ եկել ու հաստատվել է ինքնամեկուսացումը ՝ սարսափելի հետաքրքիր երեւույթ, որի հետ խորհուրդ կտամ ընկերանալ ։ Թատրոնները փակ են, սրճարաններում ջազ չկա , կինոթատրոններ չենք գնում, ամեն ինչ կանգ է առել ՝ աղմուկը, քամին , մարդը , ժամանակը բաժանվել է գիշերի ու ցերեկի։ Հեռուստացույցով ասել են, որ պետք է տանը մնանք , որ այլեւս պետք չէ շտապել , որ չպեսք է վազել, որ պետք է կանգ առնենլ ու հանգստանալ ։ Իսկ էս ամեն մեջ ամենակարեւրը ինքնաճանաչողությունն է։ Սա հանճարեղ պահ է ճանաչելու ոչ թե անծանոթին , այլ ինքներս մեզ։  Վերջապես կա 24ժամ, որ մենք մենակ ենք ու հնարավորություն ունենք հարցդր ուղղելու մեզ, որ հնարավորություն ունենք տեսնելու ու ճանաչելու մեր դիմագծերը, կարող ենք բացահայտել մեր տխրության պատճառները , մեր ուրախության առիթները , կարող ենք ճանաչել մեր հավատը , սերը, մեր երազանքները , զգացմունքներերը։ «Լսիր սրտիդ». այս արտահայտությունը շատ հաճախ կարելի է լսել երգերում և ֆիլմերում: Այն թերևս «Ես քեզ սիրում եմ»-ից հետո ամենատարածվածն է: Բայց մենք այն լուրջ չենք ընդունում(Էքզյուպերի)։ Պետք է սկսենք լսել մեր սրտին ու պետք է սկսենք հասկանալ, որ սուրճը կարող ենք նաեւ քաղցր խմել , որ մեր սիրեցյալը ուրիշին է սիրում, որ մենք մեր մտքից ենք ստեղծված, որ մեր մաշկը գարնանը լուսավորվում է , որ մեր նախնիները մեր մեջ են ապրում, որ մենք ծնում ենք հաջորդներին ու հաջորդները հաջորդներին ։ Մեզ ասել են, որ ինձանից ու քեզանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ  մարդիկ մահանում են, որ այդ թվերը ամեն օր բազմապատկվում են, բայց մարդիկ մահացել են միշտ ու մահանալու են... 
Այս օրերին  նկատել եմ, որ սենյակիս պատերը կանաչ են՝ նուրբ ու ներդաշնակ...
Սովորել եմ կերակրել ինձ , սովորել եմ թեյն ավելի համեղ պատրաստել, նկատել եմ, թե ինչպես են մազերս ամեն առավոտ երկարում, ինչպես եմ ամաչելուց կարմրում , վիրավորվելուց՝ հիասթափվում , որ կարոտում եմ կուրսընկերներիս, որ հեծանիվ քշել գիտեմ , որ կարողանում եմ մարդկանց աչքերին նայել ու հավատալ , նկատել եմ, որ տիեզերքը շատ հեռու է ու միայն մտքով կարող եմ կպնել նրան , որ եղբայրների ու քույրերի մեջ հետաքրքիր  կապվածություն կա ՝անբացատրելի , որ ամենաքննադատն եմ, որ սարսափելի տեսակ եմ ՝ խայտառակ պահանջներով, որ մշապես կռվում եմ ինքս ինձ հետ, որ կարող եմ օրերով չխոսել հետս, որ ճանապադհորդ եմ ՝մտքով ու տեսակով, նկատել եմ, որ ամեն ինչ հարաբերական է եւ ամենակարեւորը ձգողականության ուժն է...
Եվ ուզում եմ ասել ձեզ, որ մաքրեք ձեր մտքերը, հնարավորություն տվեք ձեր հոգուն ազատվելու առօրյա զբաղվածությունից, սնեք ձեզ դրական ու բարի մտքերով, ուսումնասիրեք ձեզ , գտեք ձեզ իսկապես երջանկացնող մարդկանց ու երեւույթներ։ Հիմա, երբ մենակ եք չեք կարող ինքներդ ձեզ խաբել ու կեղծել ։ Բաց թողեք բոլոր երազանքներ , նայեք երկինք ու տեսեք ինչպես են նրանք գունավորում աշխարհը։ Մենք մի օր նորից գնալու ենք Փարիզ ու նախաճաշելու ենք հենց այն սրճարանում, որի մասին այդքան երազել ենք, մենք գնալու ենք Նյու Յորք ու երկար քայլելու ենք այդ հսկա շենքերի քաղաքում , մենք էլի գրկելու ենք մեր ընկերների , բայց ավելի ջերմ,  մենք էլի սիահարվելու ենք ու էլի գարուններ ենք ապրելու , իսկ հիմա մենք մենակ ենք եւ սա ժամանակի ամենամեծ նվերն է մեզ... 
Եվ վերջում ուզում եմ հիշել  իմ վաղեմի ընկեր Ալբերտ Քամյուին, ով ժամանին խոսեց ժանտախտի մասին այս կերպ .
<<Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում:
 Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն>>։

Նյութը պատրաստեց Նազելի Միքայելյանը

 

Մեկնաբանություն


Նմանատիպ