• flat Դժգոհել

1. Երբ իրը դառնում է օգտակար, այն որպես կանոն դադարում է գեղեցիկ լինել: Գյոթե 2. Դուրեկան է անգամ տատասկը, եթե նրա միջից վարդ է երևում: Պուբիլիոս Սիրոս 3. Սիրահարվածները չեն կարող արդարացիորեն դատել սիրեցյալների գեղեցկության մասին: Քվինտիլիանոս 4. Կան

1. Երբ իրը դառնում է օգտակար, այն որպես կանոն դադարում է գեղեցիկ լինել: Գյոթե 2. Դուրեկան է անգամ տատասկը, եթե նրա միջից վարդ է երևում: Պուբիլիոս Սիրոս 3. Սիրահարվածները չեն կարող արդարացիորեն դատել սիրեցյալների գեղեցկության մասին: Քվինտիլիանոս 4. Կան

Հոլիվուդի գեղեցկուհի Էլիզաբեթ Թեյլորը հումորի անկրկնելի զգացում ուներ։ Նա մեզ ժառանգություն է թողել մի շարք նուրբ և իրոնիկ արտահայտություններ։ Առաջարկում ենք հիշել նրա ամենավառ մտքերը՝ տղամարդկանց, կանանց գրավչության, կյանքի, մահվան և, իհարկե, ադամանդների մասին։

Ամուսնության մասին

  • Ես քնել եմ միայն այն տղամարդկանց հետ, ում հետ ամուսնացած եմ եղել։ Քիչ կանայք կարող են հպարտանալ դրանով։
  • Դուք ինձանից երբեք չեք լսի այն մասին, որ ես այլևս երբեք չեմ ամուսնանալու։
  • Հարուստ տղամարդկանց երկու տեսակ կա․ առաջինները գումար ունեն իրենց կանանց շնորհիվ, իսկ մյուսները՝ կանանց՝ շնորհիվ գումարի։
  • Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար։ 20 տարի առաջ ես ստիպված ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց հիմա անգամ ճաշի չէի հրավիրի։
  • Ես ենթադրում են, որ տղամարդիկ որոշակի տարիքի հասնելուց հետո վախենում են ավելի մեծանալ։ Այս պատճառով երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որքան մեծանում են տղամարդիկ, այնքան ավելի երիտասարդ են դառնում նրանց նոր կանայք։

Հաջողության մասին

  • Ես չեմ հիշում, թե երբ հայտնի չեմ եղել։
  • Ով է քո իրական ընկերը՝ կիմանաս այն ժամանակ, երբ կհայտնվես սկանդալի մեջ։
  • Նյու Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ օծանելիք՝ քան հաջողությունն է։

Ֆիլմերի մասին

  • Այս կյանքում ամեն ինչ ինձ նյարդայնացնում է՝ բացի ֆիլմերի նկարահանումներից։
  • Եթե պրոդյուսերն այնքան հիմար է, որ ինձ ֆիլմի համար մեկ միլիոն դոլար է առաջարկում, ապա ես այնքան էլ հիմար չեմ, որ հրաժարվեմ դրանից։

Թուլությունների և հետաքրքրությունների մասին

  • Մեծ կանանց մեծ ադամանդներ են հարկավոր։
  • Ժամանակի ընթացքում սկսում ես զղջալ կատարած բոլոր մեղքերի համար, ինչպես նաև մի քանի այլ մեղքերի համար, որոնք չես արել։

Տղամարդկանց և կանանց գրավչության մասին

  • Կանայք հիմնականում տղամարդկանց հիմար և անպիտան են համարում, սակայն դեռևս նրանց հարմար փոխարինող չեն գտել։
  • Կարող ես գեր լինել և միևնույն ժամանակ պահպանել սեքսուալությունը։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ես քեզ զգում։

Կյանքի և մահվան մասին

  • Լեգենդ դառնալու համաև նախ և առաջ հարկավոր է մահանալ։
  • Տարօրինակ բան է։ Համբերությունը գալիս է տարիների ընթացքում։ Որքան քիչ ապրելու տարիներ են մնում, այնքան ավելի է մեծանում համբերելու կարողությունը։

Մեկնաբանություն


Նմանատիպ