• flat Դժգոհել

Ֆուտբոլի պատմության անմոռանալի հանդիպումները. Մաս 3-րդ, «Ռեալ Մադրիդ»

Ֆուտբոլի պատմության անմոռանալի հանդիպումները. Մաս 3-րդ, «Ռեալ Մադրիդ»

Մեծ ֆուտբոլը շարունակում է տխրեցնել իր բացակայությամբ։ Մեզ մնում է հիշել ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ և անմոռանալի հանդիպումները։ Այս անգամ ներկայացնում են «Ռեալի» մասնակցությամբ երկու հանդիպում, որոնք հավերժ են բոլորի սրտերում։

 

1. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Մադրիդ» (4: 3):  Չեմպիոնների լիգա 2002/03

 • Երբ մարդիկ խոսում են Ռոնալդոի ֆենոմենի մասին, սովորաբար հիշում են «Բարսելոնան» կամ «Ինտերը», բայց 2003-ի ապրիլին նա Մանչեսթերին նայեց «Ռեալի» գույներով:  Բրազիլացուն քննադատում էին նրա ֆիզիկական կազմվածքի համար, բայց մեկ ժամվա ընթացքում, նա կատարեց առավելագույնը՝ 3 գոլ Բարտեզի դարպասը:

 • Երբ Ռոնալդուն հեռացավ խաղադաշտից, «Օլդ Տրաֆորդը» ծափահարեց նրան կանգնած:  «Ես երբեք չեմ մոռանա այս երեկոն», - ավելի ուշ ասաց բրազիլացին»:  Մենք նույնպես:

 • Բեքհեմի վերջին հանդիպումներից մեկը՝ «կարմիր սատանաների» մարզաշապիկով։ Կոնֆլիկտները Ֆերգյուսոնի հետ և ապագայում տեղափոխությունը «Ռեալ»:  Այս խաղում Բեքհեմը  սկսեց պահեստայինների նստարանից և դաշտ դուրս եկավ միայն 63-րդ րոպեին:  Կես ժամվա ընթացքում նրան հաջողվեց փայլուն փոխանցում կատարել Սուլշերին և դառնալ դուբլի հեղինակ:  Բեքհեմը խաղից հետո Զիդանին և Գուտին խնդրեց իրենց մարզաշապիկները։

Նախորդ խաղը կայացել էր ապրիլի 8-ին՝ Մադրիդում։ «Ռեալը»՝ Ֆիգուի գոլի և Ռաուլի դուբլի շնորհիվ հաղթել էր 3-1 հաշվով։  

Օլդ Տրաֆորդում կայացած հանդիպումը դարձավ ՉԼ-ի պատմության ամենագեղեցիկ և դրամատիկ վերջաբանով հանդիպումներից մեկը։ Ի վերջո «Ռեալին» հաջողվեց 1 գնդակի առավելությամբ դուրս գալ մրցաշարի կիսաեցրափակիչ փուլ՝ ընդհանուր 6-5 հաշվով։ 


2. «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» (4-1) 

Չեմպիոնների լիգա 2013/14 (եզրափակիչ)

•Սերխիո Ռամոսը այդ ժամանակահատվածում դարձել էր «Ռեալի» «փրկիչը»։ Սերխիոն գոլեր էր փխում այն ժամանակ, երբ թիմը ամենաշատն ուներ դրա կարիքը։ Նրա գոլերը գրանցվում էին այն ժամանակ, երբ մրցակիցը տոնում էր իր հաջողությունը։ 
«Արքայական ակումբը» «Էշտադիո դե Լուիշ» ստադիոնում 90 րոպե պարտվում էր հզոր «Ատլետիկոյին»։ 

•«Հնդեկներն» առաջ էին անցել հաշվի մեջ խաղի 36-րդ րոպեին։ Դիեգո Գոդինի գոլը 90+2- րդ րոպեի դրությամբ չեմպիոնություն էր պարգևում «Ատլետիկոյին», սակայն Սերխիո Ռամոսի «հանճարեղ գլուխը» կրկին իր գործն անում է։ Այս անգամ Ռամոսը փրկության գոլն է խփում 90+3 -րդ րոպեին։ Խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ։ Վերալիցքավորված «Ռեալը» այդ ժամանակահատվածում ևս 3 գոլ է խփում և հաղթում 4-1 հաշվով։ Գոլեր են խփում Մարսելոն, Բեյլը և Ռոնալդուն։

 

Մեկնաբանություն


Նմանատիպ