• flat Դժգոհել

ՀՀ-ի արտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հետ և քննարկել են կորոնավիրուսի դեմ հետագա քայլերը.

ՀՀ-ի արտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հետ և քննարկել են կորոնավիրուսի դեմ հետագա քայլերը.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է կորոնավիրուսի տարածմանը եւ դրա հետեւանքների չեզոքացմանը հակազդելու քայլերը, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովի եւ Մնացականյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ:

""Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են CAVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված երկու երկրների իրադրությունը, վարակի տարածմանը հակազդելու եւ դրա բացասական հետեւանքների չեզոքացման քայլերը", - հայտարարել են նախարարությունում:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի շրջանակներում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ:

Մեկնաբանություն


Նմանատիպ