• flat Դժգոհել

«1-2 տարուց միայն հնարավոր կլինի վերադառնալ նախկին կյանքին». Արսեն Թորոսյան

«1-2 տարուց միայն հնարավոր կլինի վերադառնալ նախկին կյանքին». Արսեն Թորոսյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ հետո կյանքը կվերադառնա իր նախկին հունին, ԱՆ Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ 1-2 տարուց:

Ինչ վերաբերում է հարցին, թե փոշմանում է նախկինում իր արած հայտարարությունների համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ չի վարանում սխալներն ընդունելուց, եթե այդպիսիք եղել են՝ ինքն ուղղում է, օրինակ՝ դիմակների մասին իր հայտարարությունները:

«Ընդհանրաապես, երբ կա նոր հիվանդություն ու դրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես, հնարավոր է, մեկ ամիս առաջ անեմ մի հայտարարություն և հետո պարզվի, որ ինչ-որ բան է հայտնաբերվել ու այդ հայտարարությունը հավաստի չէ: Ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»,- ասաց նա:

Մեկնաբանություն


Նմանատիպ