• flat Դժգոհել

Մադրիդի «Ռեալը» սպասում է ՈւԵՖԱ-ի պատասխանին

Մադրիդի «Ռեալը» սպասում է ՈւԵՖԱ-ի պատասխանին

Մադրիդի «Ռեալը» սպասում է ՈւԵՖԱ-ի համաձայնությանը, որպեսզի մրցաշրջանի մնացած հատվածի տնային հանդիպումները անցկացնի Դի Ստեֆանոյի անվան մարզադաշտում, որը մտնում է թիմի մարզաբազայի մեջ:

ՈւԵՖԱ-ի կանոնակարգով մրցաշրջանի բոլոր հանդիպումները պետք է կայանան միևնույն մարզադաշտում, սակայն հաշվի առնելով որոշ հանգամանքներ կապված ֆուտբոլի վերսկսման հետ, կարող է լինել բացառություն, եթե մարզադաշտը համապատասխանում է մրցաշարի կանոններին: Լա լիգան արդեն իսկ տվել է իր համաձայնությունը:

Քանի որ, մրցաշրջանի մնացած հատվածն ամենայն հավանականությամբ կանցնի առանց հանդիսականների,Արքայական ակումբը որոշել է այս պահն օգտագործել «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման համար:

Մեկնաբանություն


Նմանատիպ