Օգտագործման պայմանները

Newinfo լրատվական-տեղեկատվական հարթակի օգտագործման պայմանները․

 

Newinfo լրատվական-տեղեկատվական հարթակն օգտագործելով դուք ընդունում եք հարթակի օգտագործման պայմանները․

 

Newinfo լրատվական-տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածների բովանդակության համար պատասխանատու են դրանք հրապարակած լրագրողները։ 

 

Այնուամենայնիվ, հարթակն իրականացնում է վերահսկողություն՝ ցանկացած տեսակի խախտումները կանխելու և վերացնելու նկատառումներից ելնելով։

Լրագրողներն այս հարթակում պարտավոր են պահպանել լրագրողական էթիկայի կանոններով, միջազգային հռչակագրերով և կոնվենցիներով սահմանված նորմերը, իսկ ընթերցողները պարտավոր են դրսևորել զսպվածություն և հարգել լրագրողների իրավունքներն ու ազատությունները։

Newinfo լրատվական-տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածների հեղինակային իրավունքները պատկանում են դրանք հրապարակած լրագրողներին և Newinfo լրատվական հարթակին։

Հարթակում հրապարակված հոդվածներից օգտվել թույլատրվոմ է բացառապես ընթերցանության տեսքով։

Հարթակում հրապարակված հոդվածներում տեղ գտած մտքերի, վերլուծությունների վերաբերյալ կարծիք արտահայտելիս հոդվածը հրապարակած լրագրողի և լրատվական հարթակի հեղինակային իրավունքների մասին վկայակոչումը պարտադիր պայման է՝ ակտիվ հղման միջոցով։

Հարթակում հրապարակված հոդվածի վերնագրային և բովանդակային արտատպումն արգելվում է։

Հարթակը հանդես է գալիս հրապարակային օֆերտայով․ հարթակում կարող է գրանցվել և լրագրողական գործունեություն իրականացնել յուրաքանչյուր ֆիզիկական անձ։