«The Beatles»-ի այս համերգին ներկա էր 18 հոգի

1961 թ. Օլդերշոթ. «The Beatles»-ի առաջին համերգն Անգլիայի հարավում

1961 թ.-ի դեկտեմբերին Սեմ Լիչը որոշում է համերգ կազմակերպել, որտեղ պետք է երգեին և նվագեին Լիվերպուլի իր երաժիշտ ընկերները: Որոշվեց նաև, որ երաժիշտները պետք է ելույթ ունենային Օլդերշոթի հայտնի «Palais Ballroom»-ում: Փոլ ՄաքՔարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը և Փիթ Բեսթը երևի անգամ պատկերացնել չէին կարող, որ բոլոր այն սպասելիքները, որոնց մասին կխոսենք, չէին իրականանալու, իսկ սպասված համերգին ընդամենը 18 հոգի էր գալու:

Ինչ-որ մի տեղ՝ օդում մնացած սպասելիքները…

Լիչը և տղաներն այս համերգի հետ մեծ հույսեր էին կապում. այն պիտի դառնար խմբի համար ամենաշահեկաններից: Նրանք կարծում էին, որ այդ համերգի լավ ելույթների արդյունքում կկարողանան հայտնվել Լոնդոնի ձայնագրման ստուդիաների ուշադրության կենտրոնում, բայց այդպես չեղավ… և դեռ ավելին, անգամ համերգի մասին պատմող Լիչի պատրաստած հայտարարությունը չտպվեց տեղի թերթերում:

Համերգ, որը պետք է անցկացվեր իբրև մրցույթ լոնդոնյան «Ivor Jay and the Jaywalkers»-ի և լիվերպուլյան «The Beatles»-ի միջև: Մրցակիցներն այդպես էլ չհայտնվեցին:

Տղաները 9-ը ժամում հասան սպասված համերգի վայր, որտեղ նրանց մեծ հիասթափություն էր սպասվում…

Չկային պաստառներ, իսկ իրենց սպասում էր ընդամենը 18 հոգի…

«Մենք հասանք, տղաները դասավորեցին գործիքները և սկսեցին սպասել հանդիսատեսի հավաքվելուն: Նրանք սպասեցի՜ն, սպասեցի՜ն, սպասեցի՜ն…»

Թերրի ՄաքՔեն

«Շատ լավ եմ հիշում՝ ինչպես էր Սեմ Լիչը փողոցներում կանգնեցնում բոլորին, որ պատմի համերգի մասին: Նրանք գալսի էին. ասում, որ համերգը ձանձրալի է և գնում»:

Թերրի ՄաքՔեն

«Ելույթի կեսից Ջորջն ու Փոլն իջան դահլիճ և սկսեցին պարել և ուրախանալ 18 հոգանոց հանդիսատեսի հետ: Մյուս անդամները նվագում էին, իսկ նրանք «հիմարանում»: Իսկ արդեն համերգի երկրորդ մասում «հիմարացել» էինք բոլորս, իսկ Ջորջն ու Փոլը հատուկ սխալ էին երգում և նվագում՝ երգերին նոր բառեր ավելացնելով»:

Փիթ Բեսթ

Այսօր դժվար է պատկերացնել և հավատալ, որ աշխարհահռչակ «Բիթլերը» կարող էին ելույթ ունենալ ընդամենը 4-5 պարող և ոչինչ չասող դեմքերով մի քանի մարդու համար, բայց այս համերգը կարողացել է դառնալ պատմության մի մասնիկը: Նրանք արել են ամեն հնարավոր բան, որ համերգը ստացվի, բայց, ամեն ինչ չէ, որ նրանցից էր կախված…

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com